«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կորոնավիրուսից բուժվել՝ 2,35 մլն մարդ

Կորոնավիրուսից բուժվել՝ 2,35 մլն մարդ
28.05.2020 | 13:33

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը 5 700 000 է 355000 մարդ մահացել է, բուժվել է 2 350 000 մարդ:
Հիվանդության էպիկենտրոնը շարունակում է մնալ Լատինական Ամերիկան:
ԱՄՆ-ում Covid-19-ից մահերի թիվը գերազանցել է 100 000-ը, նոր դեպքերի թիվը նվազում է, և իշխանությունները վերացնում են սահմանափակումները: Վաշինգտոնում ինքնամեկուսացման ռեժիմը վաղվանից չեղյալ է հայտարարվում:


Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փոխել է Covid-19 ունեցող հիվանդների գրանցման կանոնները. այժմ նրանց թիվը կնվազի, ասիմպտոմ դեպքերը չեն գրանցվի: Առողջապահության նախարարությունը նոր հանձնարարականներ է տվել, որ թեստի դրական արդյունքի դեպքում, եթե մարդը առողջության հետ կապված բողոքներ չունի, համարվում է ոչ թե հիվանդ, այլ՝ «կրող», և չպետք է հայտնվի հիվանդացության և մահացության վիճակագրությունում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկարաձգել է անցագրային ռեժիմը մինչև հունիսի 14-ը, հունիսի 1-ից թույլատրել է ոչ պարենային խանութների, արհեստանոցների և կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների աշխատանքը: Ըստ «Ռոսստատ»-ի՝ Ռուսաստանում այժմ մոտ 4 300 000 գործազուրկ կա, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր պաշտոնապես գրանցված 1,9 միլիոն գործազուրկի մասին: Բարեգործական կազմակերպություններում նշում են, որ իրենց են դիմում մարդիկ, որոնց համաճարակից առաջ վստահորեն կարելի էր դասել միջին խավին:
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ տնտեսության վերականգնման ծրագիր. 7 տարում նախատեսվում է ծախսել 750 միլիարդ եվրո: Ծրագիրը պետք է հաստատեն ԵՄ անդամ բոլոր երկրները:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ