Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան ևս 15 դեպք

Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան ևս 15 դեպք
28.05.2020 | 13:36

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 442-ով՝ հասնելով 8 216-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով ՝ բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 3 287-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 54 931 է:


Մահացածներից ամենատարեցը, ըստ Առողջապահության նախարարության, 92 տարեկան էր, երիտասարդը՝ 43 տարեկան։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 113-ի, կորոնավիրուսով վարակված ևս 44 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 4 772 մարդ:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ