Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
28.05.2020 | 13:36

COVID-19-ը կանխարգելելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր և բաշխվել մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին: Մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը՝ թթվածնի սատուրացիան (SpO2), ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:


COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24 հազար հատ պաշտպանիչ արտահագուստ, 20 հազար հատ ձեռնոց, 14 հազար հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:
Նախորդ շաբաթվա հինգ աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել է 2 հազար 21 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու, նաև ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ