Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մինասյանն արձագանքել է Փաշինյանին

Մինասյանն արձագանքել է Փաշինյանին
28.05.2020 | 13:38

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ խորհրդարանում արված հայտարարությանն ու Facebook-ի էջում գրառմանը: Վարչապետը հրապարակել էր իր հայտարարության տեսագրությունն ու գրել. «Սերժը Միշիկից, տատիկը Սերժից, թոռնիկը տատիկից, փիսիկը թոռնիկից, մուկը փիսիկից. հա քաշեցին, քաշքշեցին, Միշիկին ցեխից չհանեցին»։


Ի պատասխան Միքայել Մինասյանը գրել է. «Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ։ Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ