Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո. Հոնկոնգն այլևս ինքնավարություն չէ

Մայք Պոմպեո. Հոնկոնգն այլևս ինքնավարություն չէ
28.05.2020 | 13:55

ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս չի կարծում, որ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Ես հայտնել եմ Կոնգրեսին, որ Հոնկոնգը, հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը, այլևս ինքնավարություն չունի Չինաստանի նկատմամբ: ԱՄՆ-ը աջակցում է Հոնկոնգի ժողովրդին»,- Պոմպեոն գրել է Twitter-ում: Պետքարտուղարի հաղորդագրության մեջ, որն ավելի ուշ տարածել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը, կրկին քննադատության է ենթարկվում Չինաստանում մշակվող օրինագիծը Հոնկոնգում ազգային անվտանգության պաշտպանության մասին: «Պեկինի սարսափելի որոշումը վերջինն է այն գործողությունների շարքից, որոնք սկզբունքորեն խախտում են Հոնկոնգի ինքնավարությունն ու ազատությունը, ինչպես նաև Չինաստանի խոստումները Հոնկոնգի ժողովրդին Չին-բրիտանական համատեղ հռչակագրի շրջականերում»,- շեշտել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ