Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վերին Լարսում գտնվող 70 ՀՀ քաղաքացիների ուղևորվել են Հայաստան

Վերին Լարսում գտնվող 70 ՀՀ քաղաքացիների ուղևորվել են Հայաստան
28.05.2020 | 23:28

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացիներ, այսօր ժամը 13:20-ին Հայաստանի կառավարության տրամադրած 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան՝ հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է», - ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ