Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գիորգի Գախարիա. Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա

Գիորգի Գախարիա. Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա
28.05.2020 | 23:32

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն վարչապետ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը ի շահ մեր երկրների և ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա: Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ