Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոստիկանական ստուգումների ընթացքում 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն

Ոստիկանական ստուգումների ընթացքում 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն
28.05.2020 | 23:33

Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104, Նուբարաշեն և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի, պարետատան նիստից հետո ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։ «Տեսչական մարմինների կողմից կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն», - ասաց նա և ընդգծեց, որ ոստիկանության ստուգայցերի ժամանակ ստուգվում է, թե հանրային տարածքում անձն ունի դիմակ, ստուգվում է՝ անձը կանգառում դիմակ է կրում:


«Տաքսիում ուղևորների պարագայում դիմակի կրումը պարտադիր, պետք է բացառել կողքի նստատեղին ուղևորների առկայությունը։ Տրանսպորտային միջոցները, ընկալելով որպես փակ տարածք, մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում դիմակի կրումը պարտադիր է, ընդ որում վարորդն արդեն համարվում է ուղևոր», - ասաց նա։
Ոստիկանապետն ընդգծեց, որ այս օրերին ոստիկանական ստուգումների ընթացքում 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն։
«Այս գործընթացը լինելու է շարունակաբար։ Նշված ստուգայցերը կրկվելու են նաև այն տարածքներում, որտեղ դրանք արդեն իսկ իրականցվել են», - ասաց նա:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ