Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է
29.05.2020 | 16:36

Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև Քննչական կոմիտե: ՔԿ-ն հայտնում է, որ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների կալանավորելու միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ