Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումների մասին

Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումների մասին
29.05.2020 | 16:37

ԱՀ նախագահի հրամանագրով Մասիս Մայիլյանը վերանշանակվել է ԱՀ ԱԳ նախարար։ «Խնդրում եմ, որևէ մեկին սա չհամարել քաղաքական առևտուր։ Մենք քաղաքական առևտուր չենք արել։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, վտանգները, որ այսօր կան, համաձայնել ենք միասին ստանձնել այդ անհրաժեշտ պարտավորությունը», - ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ադրադարձավ նաև Սամվել Բաբայանի նշանակմանը։ «Վերջնական հանգրվանի ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ։ Նախկինում շատ է քննարկվել պետնախարար, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հարցը, բայց վերջնական որոշումը կայացրել ենք երեկ՝ Երևանում։ Նրան առաջարկել եմ զբաղեցնել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը» , - ասաց Հարությունյանը: Նա հրամանագիր է ստորագրել, որով Սամվել Շահրամանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։ Ստեփան Սարգսյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ