Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Սիմոնյանի գրառումը զայրացրել է փաստաբանական համայնքին

Ալեն Սիմոնյանի գրառումը զայրացրել է փաստաբանական համայնքին
29.05.2020 | 16:39

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա գրառում էր արել՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի գործին և նշել էր. «Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են»։


«Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ նախորդ: Երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են:
Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից:
Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ:


Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյան նշել է, թե «փաստաբաններ և լրագրողներ բառը գրված է չակերտների մեջ: Ցավալի է, որ բաց եք թողել այդ փաստը և այսքան երկար մեկնաբանություն եք գրել»։
ԱԺ փոխնախագահի այդ գրառումը զայրացրել է նաև փաստաբաններին։
Փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ է արձագանքել Սիմոնյանին՝ գրելով. «Պարոն Սիմոնյան, խնդրում եմ փաստաբաններին մի բաժանեք չակերտավորների ու ոչ չակերտավորների, Ձեր հետևորդները Ձեզ ճիշտ չեն հասկանա, Դուք հասարակական կարծիք եք ձևավորում, եթե կոնկրետ փաստաբանի հետ խնդիր ունեք, Ձեր ասելիքն իրեն ուղղեք»։
Գրառումներից հետո Արա Զոհրաբյանը հայտարարել է, թե Ալեն Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել: «Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չակերտների մեջ վերցրած «փաստաբաններ» և «լրագրողներ» բառերը նշելիս նկատի չի ունեցել մասնագիտությունները: Այսինքն, դա չի վերաբերել նաև այն փաստաբաններին, որոնք կստանձեն մասնագիտական պաշտպանությունը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց նաև փաստաբանների և լրագրողների՝ պետության համար կարևոր առաքելությունը», - նշել է Փաստաբանների պալատի նախագահը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ