Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետական ապարատում շարունակվում են վերադասավորումները

Պետական ապարատում շարունակվում են վերադասավորումները
29.05.2020 | 16:41

«Փաստը» գրում է.

«Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։ Ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունների անվան տակ իշխանությունները նպատակ ունեն ազատվել նախարարության անցանկալի աշխատակիցներից։ Խոսքը գլխավորապես այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն կուսակցական պատկանելություն (հատկապես ՀՅԴ և ՀՀԿ) և նախարարությունում աշխատում են երկար տարիներ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այդ փոփոխությունների համակարգողը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Ի դեպ, հենց նրա կողմից է կոնկրետ վերահսկվում կադրային զտման քաղաքականությունը փաստացի բոլոր գերատեսչություններում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունում՝ առավել ևս, քանի որ այս կառույցն արդեն տևական ժամանակ ղեկավար չունի։


Հիշեցնենք, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 5-ին: Այս ընթացքում քննարկվում էր նախարարի պաշտոնի թեկնածուների տարբեր անուններ: Կառավարության մեր զրուցակցի տեղեկություններով, ամենահավանական թեկնածուներից մեկը շրջակա միջավայրի նախարարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է»:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ