Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ է խոստացել Ռուբեն Ռուբինյանը Փաշինյանին

Ինչ է խոստացել Ռուբեն Ռուբինյանը Փաշինյանին
29.05.2020 | 16:45

«Հրապարակը» գրում է.

«ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։ Մինչ այս Վենետիկի հետ հարցերը կարգավորում էր Արարատ Միրզոյանը` Գագիկ Հարությունյանի միջոցով, սակայն ահագին ժամանակ է, ինչ Հարությունյանը չի ցանկանում այլևս համագործակցել Արարատի հետ` հասկանալի պատճառներով։ Հիմա Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի դրական եզրակացություն բերի Վենետիկից` հանրաքվեի չեղարկման և դատավորների` 12 տարվա պաշտոնավարմանն առնչվող։ Ռուբինյանը Փաշինյանին խոստացել է, որ լավ է լինելու։ Բայց Վենետիկն ու հարգարժան Ռուբինյանը խնդիր ունեն հայաստանյան ներքաղաքական-ներխորհրդարանական կոնսենսուսի մասով», - ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Կոնսենսուսի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի։ «Այո. հիմա կենտրոնացումը կրկին ծեծված «Լուսավոր Հայաստանի»` Էդմոնի վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ։
Հիշեցնենք` Էդմոնենք արձանագրել էին, որ պետք է ՍԴ-ի հարցը լուծվի պառլամենտում և ոչ հանրաքվեով, ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, խոսելու են «մեծի» հետ, գնալու են Առինջ` բանակցելու այդ հարցերով. նկատեցիք` նախորդ օրը ԲՀԿ-ն հանրաքվեի առիթով ոտքը գազից հետ չէր քաշում՝ իրենց պայմանը Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը փոխելու կոմպրոմիսն է»: Այդ ամե՞նն էր պատճառը, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Այո»»:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ