«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արշակ Պապոյան. Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը

Արշակ Պապոյան. Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը
29.05.2020 | 16:50

Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել հանրությանը, համակարգված մոտեցում չի ցուցաբերվել և սա է վարակի տարածման պատճառը՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ համաճարակաբան Արշակ Պապոյանը։

«Միանգամայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել վարակի դեմ պայքարը: Իրավիճակը գնալով բարդանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ սահմանափակումներ չեն կիրառվել և շատ դեպքերում կրել են ձևական բնույթ: Նույն երևույթի մասին պատասխանատու այրերի կողմից տրվել է իրարամերժ կարծիքներ: Սկզբում ասում էին, որ վարակը առանձնապես վտանգավոր չէ, հետո՝ որ բոլորը պետք է դիմակ ու ձեռնոց կրեն: Նախարարությունը տապալել է գործընթացը և չի ներգգրավվել լուրջ մասնագետներ, որոնք կարող էին տալ ճիշտ խորհուրդներ»:
Արշակ Պապոյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ ՀՀ-ում համաճարակի երկրորդ ալիքն է, նշեց, որ աշխարհում դեռևս նման տեղեկատվություն չկա. «Ես կուզենայի տեսնել այն մասնագետներին, որոնք կհիմնավորեին, որ երկրորդ ալիք կա, նման բան գոյություն չունի, ամբողջ աշխարհն ասում է՝ առաջին ալիքը չի ավարտվել, մենք ասում ենք՝ երկրորդ ալիքի վրա ենք, նման բան չկա: Շատ սխալ է նաև բացերը գցել բնակչության վրա և ասել, որ պետք է դիմակ կրեք, դա վարակի դեմ պայքարի հետ ոչ մի կապ չունի: Դրա համար նախարարը պետք է գնա և գա մարդ, ով կարողանում է համախմբել բժշկական հանրությանը խնդրի շուրջ, և արագ ժամկետներում խնդիրը լուծվի»:
Բժիշկ համաճարակաբանը, անդրադառնալով այսօր պարետատան նիստից հետո նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որ առանց ախտանիշներով վարակակիրները հիվանդանոցներից տեղափոխվել են իրենց բնակարաններ, և նրանց հետևելու պարտականությունը փոխանցվել է համայնքային պոլիկլինիկաներին, նշեց, որ շատ դեպքերում պոլիկնիկաների բժիշկները պատրաստ չեն այդ օգնությունը տրամադրել որակյալ ձևով և բնական է, որ մարդկանց մոտ առաջանում է դժգոհություներ:


«Առաջնային օղակը պատրաստված պետք է լիներ: Ես այն կարծիքի եմ, որ երբ վարակի դեպքերը շատ քիչ էին, պետք էր տնային վարումը այն ժամանակ ներդնել և ավելի լավ պատրաստել համակարգը, որպեսզի հիմա ավելի լավ պատրաստված լինեին»:
Արշակ Պապոյանը համոզված է, որ դիմակի երկարատև օգտագործումը կարող է ավելի վտանգավոր լինել. «Երբ մարդը մեկ դիմակն ամբողջ օրը կրում է, հետո դնում է գրպանը և նորից դնում, որևէ արդյունք չի կարող ունենալ, դիմակի վրա կուտակվող մանրէներն ավելի վտանգավոր են: Չկա նաև գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություն, որ տանը պատրաստված դիմակն ունի նույն արդյունավետությունը, ինչ մյուս դիմակը»:
Արշակ Պապոյանի կարծիքով՝ ցավալի է, երբ խոսվում է համեմատությունների մասին այլ երկրների հետ և փորձ արվում ներկայացնել, թե ամեն ինչ ճիշտ է արված:
«Բերում են այնպիսի երկրների թվեր, որտեղ հիվանդների թիվը մեծ է եղել, օրինակ ԱՄՆ-ը, Իսպանիա: Բայց ինչո՞ւ չեն համեմատվում Վրաստանի, Սլովակիայի, Լատվիայի, Էստոնիայի նման փոքր երկրների հետ, որոնք ունեն քիչ բնակչություն»:
Անդրադառնալով ՁԻԱՀ-ի կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու՝ Կառավարության որոշմանը՝ Արշակ Պապոյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը և Նորքի ինֆեկցիոնը ունեն տարբեր ֆունկցիաներ և չէր կարելի միացնել․
«Դեռ այն ժամանակ ասում էինք, որ ձեր ձեռնարկած քայլերը պարունակում են ռիսկեր, ինչը միանգամից չի երևալու, որովհետև ՄԻԱՎ-ի վարակը կորոնավիրուսի նման վարակ չէ, որ միանգամից վարակվեն, դա տարիների խնդիր է: Այս ամենի հետևանքները մենք հետո ենք տեսնելու»:


Դիտարկմանը, որ ՄԻԱՎ-ով վարակված անձինք գտնվում են ռիսկի գոտում և հարցին՝ նախարարությունը նրանց պե՞տք է առանձնահատուկ ուշադրություն հատկացնի, վարակաբանը նշեց, որ աշխարհում դեռևս չկա գիտական հետազոտություն, որ ապացուցի, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ավելի արագ են հիվանդանում կորոնավիրուսով, քան այն մարդիկ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ:


Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ