Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
29.05.2020 | 16:50

Եթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հարց բարձրացնի իրեն օգնելու մասին, մենք պատրաստ ենք անել այն ամենն, ինչը մեր իրավասության շրջանակներում է՝ կապված թեստավորման կամ այլ հարցերի հետ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց, մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Եթե կենտրոնը մեզ հարցում ուղղի, որ իրեն օգնություն է անհրաժեշտ, ապա մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր իրավասության շրջանակներում»,- ասել է Գամկրելիձեն: «Ինչ վերաբերում է բուժման ընթացակարգին, եթե Հայաստանին այսօր անհրաժեշտ է այդ օգնությունը, վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը չեն մերժի այդ հարցում և կգործադրեն բոլոր ջանքերը: Նախ և առաջ Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է այդ հարցը բարձրացնի, վստահ եմ, Վրաստանը կլուծի: Ինչպես գիտեք, վրացիներն առաջինն էին, որ ժամանեցին Սպիտակ երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու հարցին:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ