Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը
29.05.2020 | 16:51

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:


Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացվել:


Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Ես նախկինում եղել եմ տուրիզմի կոմիտեի նախագահը, խորհրդարան գալուց հետո արդեն այժմյան տուրիզմի նախագահն է ընդգրկվել»: Իսկ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Մի քանի օր առաջ եմ տեղեկացել դրա մասին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից»։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ