«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է Չինաստանին

Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է Չինաստանին
29.05.2020 | 16:54

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 768 461 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 103 330 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 438 812-ի, մահերինը՝ 26 764-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է՝ կորոնավիրուսով վարակվել է 379 051 մարդ, մահացել 4142-ը: Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 284986 է: Մահացության ցուցանիշը 27 119: Վարակվածների թվով հաջորդը Մեծ Բրիտանիան է՝ 269127 ընդհանուր դեպքով, մահացել է 37837: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:


Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան՝ վարակվածների թիվը 231732, մահերինը՝ 33 142: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան՝ վարակվածների թիվը 186238 է, մահացածներինը՝ 28 662:
Գերմանիայում 182452 հաստատված դեպք կա, մահացել է 8 570 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Թուրքիային՝ հայտնվելով 9-րդ տեղում՝ հաստատվել է վարակի 165 799 դեպք, մահացել է 4 711 մարդ:
Թուրքիան եզրափակում է տասնյակը՝ վարակակիրների թիվը հասել է 160 979-ի, մահացածներինը՝ 4 461-ի: Իրանում հաստատված դեպքերի թիվը 143 849 է: Մահերի թիվը կազմում է 7627: Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 141 779, Կանադան՝ 88 512 ընդհանուր դեպքով: Կանադային հաջորդում է Չիլին, որը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Չիլիում ընդհանուր դեպքերի թիվը 86 943 է: Վարակվածների ընդհանուր թվով 15-րդ տեղում հայտնված Չինաստանում այս անգամ ևս վարակի նոր դեպք չի գրանցվել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 995 է, ապաքինվել է 78 291-ը, մահացել 4 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:


Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 738-ի, մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը 50 914 է, մահերինը՝ 33: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 32 532 է, մահացածներինը՝ 258: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 24 112-ի, մահացածներինը՝ 185-ի: Եգիպտոսում 20 793 հաստատված դեպք կա, մահացել է 845 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 457 վարակվածության, 179 մահվան դեպք: Լիբանանում կա 1168 վարակի հաստատված դեպք, մահացել է 26 մարդ: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ