Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները
29.05.2020 | 16:55

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները, դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։ Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար, ապահովել վանքի և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ