«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Առաջին Հանրապետության գործիչների շիրիմներին

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Առաջին Հանրապետության գործիչների շիրիմներին
30.05.2020 | 00:05

Լիբանանահայ Սագո Գասապյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որից պարզվում է, որ Առաջին Հանրապետության տոնի առիթով հայ մեծանուն գործիչների շիրիմներին է այցելել, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղիկներ խոնարհել Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:

«Երեկ այցելեցի Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետական այրերու գերեզմանները, սպիտակ ծաղիկ զետեղեցի անոնց շիրիմներուն, մոմ եւ խունկ վառեցի աղօթելով անոնց հոգիներուն հանգստութեան համար։ Առանձին էի, մտածելով որ բոլոր ընկերներուս կողմէ էին ծաղիկները, մոմերը, խունկը։ Առանձին էի՝ մինչեւ այդ պահը, երբ մարդ մը «խանգարեց», եւ ձեռքը կարմիր ծաղկեփունջով մը միացաւ առանձնութեանս։ Ան եկած էր «Պետութեան հայրերուն» յարգանքի տուրք մատուցելու, առանց աղմուկի, առանց աւելորդ շոու ընելու։ Այդ պահուն վստահ եղայ, թէ ո՛չ միայն ընկերներս հոն ներկայացուած էին առանձնութեամբս, այլ՝ ամբողջ Ազատ Հայաստանը՝ այդ խոնարհ մարդուն ընդմէջէն։ Ուրախութիւնս անսահման էր եւ է»։

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ