Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Այս տեմպերով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին

Նիկոլ Փաշինյան. Այս տեմպերով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին
30.05.2020 | 00:15

Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
Համաճարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր դեպքերի և մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ այսօր Երևանի բոլոր բակերում կառավարության անունից կանխարգելիչ միջոցառումների մասին հայտարարություններ են հնչել:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առանց դիմակի հաղորդակցվել կարելի է միմիայն ընտանիքի անդամների, ուրիշ ոչ ոքի հետ: Նա վստահություն հայտնեց՝ իրենք հարյուր տոկոսով համոզված են, որ պարետատան առաջարկած կանոները պահպանելու դեպքում կորոնավիրուսի դեպքերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի: Նիկոլ Փաշինյանն ազգաբնակչությանը հորդորեց բարոյապես նեցուկ լինել ոստիկանությանն ու առողջապահական համակարգին, որոնք երկու ամսից ավելի աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ