Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող

Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող
30.05.2020 | 00:18

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում, հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։ Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007-ին»:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ