Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ՄԻԵԴ դիրքորոշման մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ ՄԻԵԴ դիրքորոշման մասին
30.05.2020 | 00:19

ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Պարզ է, որ տվյալ դեպքում հստակության և կանխատեսելիության պահանջներն առհասարակ չունենք 300. 1 հոդվածում։ Եվրոպական դատարանը նաև մեկ այլ կարևոր հանգամանք է ընդգծել, որ այն արարքը, որը հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ։ 300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում», - ասաց Արամ Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է հոդվածի հետադարձ ուժին, քանի որ 2015-ին Սահմանադրության փոփոխություն է տեղի ունեցել, Վարդևանյանն ասաց. «Եթե Եվրոպական դատարանը խնդիր չտեսներ, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա։ Եթե խնդիր չլիներ, Եվրոպական դատարանն այս հարցը նույնիսկ վարույթ չէր ընդունի։ Իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով հստակ նշվել է, որ չի կարող այն արարքը, որն ավելի խստացնող է, հետադարձ ուժ ունենալ։ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մեջ նշված է նաև կանոնը, ինչպես է պետք որոշել՝ հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե՝ ոչ։ Պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային. սա բառացի տեղ է գտած այս խորհրդատվական կարծիքի մեջ»։ Այս դեպքում, փաստաբանի խոսքով, Հայաստանում կա ներպետական պրակտիկա, կա «7-ի գործ», կա նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում՝ մեկ հիմքով պայմանավորված՝ հետադարձ ուժի։ «Սրանք, բնականաբար, օգտագործվելու են հասցեատիրոջ և մեր կողմից։ Հասցեատերը Սահմանադրական դատարանն է։ Իրավունքի զարգացման համար այս որոշումը չափազանց օգտակար է լինելու», - ասաց Վարդևանյանը:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ