Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թրամփը սոցցանցերում «խոսքի ազատությունը պաշտպանող» հրամանագիր է ստորագրել

Թրամփը սոցցանցերում «խոսքի ազատությունը պաշտպանող» հրամանագիր է ստորագրել
30.05.2020 | 00:22

ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որը՝ իր գնահատմամբ՝ պաշտպանում է խոսքի ազատությունը սոցիալական ցանցերում, նաև թույլ է տալիս կարգավորել սոցիալական ցանցերի աշխատանքը և կանխել «առցանց գրաքննությունը»։


Թվիթերին և Ֆեյսբուքին սպառնում է զրկվել օգտատերերի հրապարակումների պատճառով քրեական հետապնդումից պաշտպանությունից, բացի այդ, սահմանափակվում է հրապարակված նյութերի՝ գրառումների, լուսանկարների, տեսանյութերի, մեկնաբանությունների համակարգման՝ սոցիալական ցանցերի ադմինիստրատորների հնարավորությունը: Հրամանագրի նպատակը, ըստ Թրամփի, ազատ խոսքը և ժողովրդավարությունը պաշտպանելն է, քանի որ հսկայական առցանց հարթակներն «անվերահսկելի իշխանություն» են ստացել և այժմ կարող են գրաքննել ու սահմանափակել օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակությունը: ԱՄՆ նախագահն այս որոշմանն է հանգել սեփական դառը փորձից ելնելով` թվիթերյան հայտնի միջադեպից հետո:


Թվիթերը մինչև վերջերս համարվում էր նախագահ Թրամփի թերևս ամենասիրելի սոցիալական ցանցը։ Նա բազմիցս է շեշտել, որ նախագահ է դարձել այդ թվում շնորհիվ Թվիթերի, հաճախ է երախտիքի խոսքեր հնչեցրել Թվիթերի հասցեին, որը հնարավորություն է ընձեռել, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշում, պայքարել անբարեխիղճ լրատվամիջոցների դեմ: Նա կարող էր օրը սկսել Թվիթերյան գրառումներով՝ այդկերպ արձագանքելով, օրինակ, հեռուստատեսային բանավեճերին, որի մասնակիցներն ընթերցում էին այդ մեկնաբանությունները և քննարկում։ Նախագահ Թրամփը համառորեն հրաժարվում էր նվազեցնել իր ներկայությունը սոցիալական այդ ցանցում՝ անտեսելով խորհրդականների հորդորները, նա Թվիթերում գրում էր օդանավից, միջազգային բանակցությունների ընդմիջումներին, գոլֆ խաղալիս, իսկ երբ չկար ուշագրավ նորություն, պարզապես կրկնում էր՝ “Make America great again"։ Նախագահի սիրելի հեռուստաընկերության՝ Fox News-ի հաղորդավարներից մեկը, ի վերջո, նկատեց՝ «Դոնալդ Թրամփը լավագույն երևույթն էր, որ եղել է Թվիթերի հետ»: ԱՄՆ նախագահը նույնիսկ Սպիտակ տուն է հրավիրել Թվիթերի ղեկավարին, հանդիպումից հետո կողմերը հաճոյախոսություններ էին շռայլում, հայտարարում արդյունավետ քննարկման մասին: Հինգշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը խոսքից անցավ գործի՝ ստորագրելով հրամանագիրը, որն, իր խոսքով, թույլ կտա պաշտպանել խոսքի ազատությունը սոցիալական ցանցերում: Փաստաթուղթը, այդուհանդերձ, ընդամենը հանձնարարում է գլխադասային գերատեսչություններին քննարկել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորելու հնարավորությունը։ Գործող օրենսդրությունը փոխելու իրավունքը վերապահված է բացառապես Կոնգրեսին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն քննադատել է Թրամփի հրամանագիրը՝ որակելով «քաղաքականացված և կողմնակալ»։
Թվիթերի ղեկավար Ջեկ Դորսին գրել է. «Մենք շարունակելու ենք նշել սխալ կամ վիճելի տեղեկատվությունը ընտրությունների մասին ամբողջ աշխարհում»:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ