«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բայդենը Թրամփին մեղադրում է համավարակի հարցում ուշացումով գործելու համար

Բայդենը Թրամփին մեղադրում է համավարակի հարցում ուշացումով գործելու համար
30.05.2020 | 00:22

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոսել է կորոնավիրուսից 100 000 մահվան դեպքերի մասին։


Ցավակցություն հայտնելով ամերիկացիներին՝ նա ասել է, որ «ծանր կորուստն անհնարին է տանել, երբեմն թվում է, որ հայտնվում ես վակուումի մեջ, շնչահեղձ ես լինում»։ Բայդենը նշել է՝ իր անձնական փորձը վկայում է, որ «վաղ թե ուշ գալիս է ժամանակը, երբ հարազատին կորցնելու միտքը ոչ միայն արցունք, այլև սիրուց ծնված ժպիտ է բերում», նկատի ունենալով 1972 թվականի ավտովթարը, որի զոհ են դարձել առաջին կինն ու նորածին դուստրը, և 2015-ին 46-ամյա որդու՝ Բյուի մահն ուղեղի քաղցկեղից։ Տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին՝ Ջո Բայդենն ասել է, որ այսօրվա ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե վարակի տարածման դեմ միջոցներն ավելի վաղ ձեռնարկվեին։ «Եթե վարչակազմը գոնե մեկ շաբաթ շուտ սահմաներ սոցիալական հեռավորության պահանջը, այս 101 հազար մահացածներից մոտ 36 հազարը հիմա ողջ կլիներ», - ասել է նա՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի նոր հետազոտությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան այդ համալսարանն անվանել է «խայտառակ լիբերալ հաստատություն» և հերքել է համավարակի դեմ պայքարում սխալներ գործելու մեղադրանքը։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ