Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դանիել Իոանիսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ինքնավստահությունը տեղին չէ

Դանիել Իոանիսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ինքնավստահությունը տեղին չէ
30.05.2020 | 00:23

Բոլորս մի բան ենք ուզում, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նվազագույն կորուստներն ունենանք, թե տնտեսական, թե մարդկային: Բայց միևնույն է, Հայաստանի դիրքերը շատ վատն են, և այստեղ ճիշտ չէ պարետատան, կառավարության վստահությունը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը` խոսելով համավարակի ընթացքում սահմանափակումների թուլացման և դրանից բխող հետագա վնասների մասին: Իոաննիսյանը հիշեցրեց, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել է, որ հասարակական կազմակերպությունների առաջարկությունն իրականացնելուն այս պահին չեն դիմի: «Բայց, գիտեք, կառավարության ինքնավստահությունն այդքան էլ տեղին չէ, որովհետև այս պահին որպես պետություն մենք այս պատերազմում պարտվում ենք»:

Ըստ նրա՝ կառավարությունն այս պահին կորուստները նվազագույնին հասցնելը պատկերացնում է անհատական պաշտպանության միջոցների լայնածավալ կիրառմամբ, սակայն դա արդյունավետ տարբերակ չէ և կարանտինի քաղաքականությանը վերադառնալը պետք է չուշանա: Իոաննիսյանի խոսքով՝ այս անգամ պետք է վերադառնալ կարանտինին, բայց ավելի խիստ և լրջորեն պետք է հարցին վերաբերվել: Իոաննիսյանը կարևոր համարեց այն փաստը, որ համաճարակն ունի դրանից բխող տնտեսական կորուստներ, բայց նա շեշտեց, որ եթե հումանիտար աղետ լինի, տնտեսությունը փրկել հնարավոր չէ: «Պետք է արձանագրենք, որ մեր կառավարությունը համավարակը կանխելու միջոցների հարցում օրինակ է վերցնում այնպիսի երկրներից, որոնց կիրառումը Հայաստանում իրատեսական չէ: Նույնը դիմակների հետ կապված, խնդիրն այն է, որ դիմակներ կրելն ըստ երևույթին՝ գործող մոդել է, սակայն դրանք գործածելու երեք հնարավորություն կա: Առաջինն այն է, որ հասարակությունը պետք է այնքան կրթված և գրագետ լինի, որ հասկանա վնասներ և այն պատշաճ ձևով կրի, ցավոք, Հայաստանում այդպես չէ»:


Հաջորդ կարևոր քայլն ըստ Իոաննիսյանի՝ այն է, որ ժողովուրդը իշխանությանը լսելու սովորություն պետք է ունենա, իսկ մյուսը Ոստիկանության դերն է, քանի որ ըստ նրա՝ ոստիկանները չեն կարողանում իրավիճակն այնպես հսկել, որ համաճարակը վերահսկելի դառնա: Նա նշեց, որ երեկ է Լոռու մարզում հանդիպել ոստիկանների, որոնք հսկողություն էին իրականացնում, սակայն առանց դիմակների: «Ինչ-որ երկրի օրինակներ տեղայնացնելուց առաջ, պետք է հասկանալ, թե այն որքանով է Հայաստանում կիրառելի»:
Անդրադառնալով այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ռեանիմացիոն ազատ մահճակալի թիվը պակասում է, սակայն ՀՀ առողջապահության նախարարության քայլերն ուշանում են, նա նշեց որ առողջապահության նախարարությունը կարճ ժամանակահատվածում քիչ բան կարող է անել, որովհետև բացի մահճակալների թվի ավելացումներից պետք է մտածել նաև համակարգում աշխատող կադրերի մասին:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ