Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կարո Փայլանը հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահին

Կարո Փայլանը հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահին
30.05.2020 | 00:24

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար թաղամասում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է խորհրդարանում և հարցում ուղղել Թուրքիայի փոխնախագահին:

«Վերջերս ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում Ստամբուլի եկեղեցիների վրա: Եկեղեցիներից մեկի դռան վրա ատելության և խտրականության խոսքեր էին գրել: Այրվել էր եկեղեցիներից մեկի դուռը, անգամ զինված հարձակման փորձ է եղել: Նախագահն ու նախարարներն ատելության հողի վրա կատարված այս հարձակումները դատապարտող ոչ մի հայտարարություն չեն արել: Նախագահը չպետք է լռի ատելության հողի վրա կատարված հարձակումների մասով: Ատելության հողի վրա կատարված և չդատապարտված հանցանքները կրկնվող հանցանքներ են: 2020-ի մայիսի 26-ին ատելության հողի վրա ևս մի հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա, որի դարպասի վրայից հանվել է խաչը և նետվել գետնին»,- հիշեցրել է Փայլանը:


Նա եկեղեցիների վրա հարձակումների վերաբերյալ հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային, որում, մասնավորապես, ասվում է.
1) Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում փոքրամասնությունների սրբավայրերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,
2) Ինչո՞ւ չեք կանխում հայկական եկեղեցիների վրա հարձակումները:
3) Ինչո՞ւ չեք կարողանում դատապարտել եկեղեցիների վրա կատարվող հարձակումները:
4) Հնարավո՞ր է կասեցնել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, երբ նախագահը շարունակում է ատելության խոսք տարածել, ինչպիսին, օրինակ, «թրի մնացորդներն» է:
5) Չկանխելով եկեղեցիների վրա հարձակումները՝ ինքներդ խտրականության մեջ հանցավոր չե՞ք:
6) Կրկին լուռ կմնա՞ք, եթե ատելության հողի վրա հարձակումները կատարվեն մզկիթների, ոչ թե եկեղեցիների վրա:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ