ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 8927

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 8927
30.05.2020 | 14:19

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 251-ով՝ հասնելով 8 927-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 20-ով և հասել 3317-ի, տեստավորվածների ընդհանուր թիվը 570 81 է:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 127-ի, կորոնավիրուսով վարակված ևս 3 անձ մահացել է այլ պատճառներով, այդպիսի դեպքերի թիվը հասավ 48-ի, բուժվում է 5 435 մարդ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ