Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով

Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով
30.05.2020 | 14:23

«Հրապարակը» գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոմպրոմիսի գնաց՝ դեմ խաղացողներին բերեց իր դաշտ, չնայած նաև իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով։ «Նախագահի վրա մահափորձի» անցյալ ունեցող ԱԱԽ քարտուղար կունենա Արցախը։ «Բաբայանի նշանակումը կարելի է բուֆերային դիտարկել՝ որպես ազգային ուժ, նա, մի կողմից, կհավասարակշռի Մասիս Մայիլյանի սորոսական մղումները, մյուս կողմից` Հարությունյանի` հանուն ՀՀ իշխանությունների եռանդը», - ասաց մեր աղբյուրը: Արցախի ԱԻՆ տնօրեն է նշանակվել Կարեն Սարգսյանը` Քոչարյանի աջ ձեռք Գրիշա Սարկիսովի որդին, ինչը քոչարյանականների սրտով չէ։ «Կարեն Սարգսյանը, որն առաջ էլ է եղել ԱԻՆ տնօրեն, մեծ ներդրում է ունեցել Արայիկի նախագահ դառնալու գործում, նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց տեղյակ եմ, որ Կարենը փորձել է Արայիկի և քոչարյանականների միջև կամուրջ գցել, չի ստացվել»:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ