Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Նալբանդյանն ուշագրավ հանգամանքներ է պատմել

Էդվարդ Նալբանդյանն ուշագրավ հանգամանքներ է պատմել
30.05.2020 | 14:25

«Ժողովուրդը» գրում է․

«2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են: Երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա բավականին ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016-ի հրադադարի որոշման հետ կապված, և հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ:


Շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994-ի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանակ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, և հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրովն ամեն դեպքում հանձնաժողով չի գա»:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ