Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում

Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում
30.05.2020 | 14:26

«Հրապարակը» գրում է.

«Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։ Ժամանակին խոսվում էր, որ Սամվել Բաբայանի «խոխան ա», հիմա, երբ Բաբայանը մաս է կազմում իշխանությանը, նրա համախոհներն իրենց «քցված» են համարում, ավելին՝ Օսիպյանը շատ վատ է արտահայտվում Բաբայանի հասցեին, և դա ընկել է նրա ականջը։ Նա փոխանցել է․ «Ասեք՝ ականջներդ կկտրեմ»։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեն նաև Մասիս Մայիլյանի նախկին թիմակիցները, որ նույնպես միացել են Օսիպյանին։ Չի բացառվում, որ Հայկ Խանումյանն էլ միանա նրանց»:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ