Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը

Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը
30.05.2020 | 14:28

«Ժողովուրդը» գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Տուժողների թվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Նորայր Մովսիսյանը ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք երկու տարուց ավելի է՝ ամուսնալուծվել են: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաև կինը` Ա. Սամսոնյանը, ներկայացրել են մարդկանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, գումարներ են տվել, որոնք, ըստ էության, գրպանել է ու փախել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզվում է»:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ