Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մերկելը մերժել է Թրամփին

Մերկելը մերժել է Թրամփին
30.05.2020 | 14:32

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ G7 գագաթաժողովին մասնակցելու համար հունիսի վերջին Վաշինգտոն մեկնելու առաջարկից: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթը ասել է.

«Դաշնային կանցլերը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին հունիսի վերջին Վաշինգտոնում G7 գագաթաժողովի մասնակցության հրավերի համար։ Սակայն հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ նա չի կարող անձամբ Վաշինգտոն մեկնելու համաձայնություն տալ»: Զայբերթը ընդգծել է, որ Մերկելը շարունակելու է հետևել աշխարհում կորոնավիրուսյաին իրավիճակի զարգացմանը։

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ