Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Թորոսյան. Դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել

Արսեն Թորոսյան. Դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել
30.05.2020 | 14:34

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել․ «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: 102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50 մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։ Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։ Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից…»:


Փաստացի՝ առողջապահության նախարարը ամնեզիա ունի և լիովին մոռացել է՝ դիմակներ կրելու մասին ինչ էր ասում ինքը փետրվարին, մարտին ու անգամ ապրիլին: Կամ էլ՝ Հակադիմակային լիգայի ծպտված անդամ էր:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ