Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկո. Բելառուսի հասարակությունը չի հասունացել կնոջը նախագահ ընտրելու համար

Լուկաշենկո. Բելառուսի հասարակությունը չի հասունացել կնոջը նախագահ ընտրելու համար
30.05.2020 | 14:35

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախագահական ընտրություններում կին թեկնածուների առաջադրումը, ասել է, որ այս փուլում կնոջ համար ղեկավարելն անհնար կլինի: «Մեր սահմանադրությունը կնոջը հարմար չէ», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA- ն: Նա հավելել է, որ բելառուսական «հասարակությունը չի հասունացել» կնոջը նախագահ ընտրելու համար, և վստահություն է հայտնել, որ այս անգամ էլ «նախագահը տղամարդ կլինի»:


Լուկաշենկոն համեմատել է Բելառուսը Լիտվայի հետ, հիշեցնելով, որ իր երկրում Սահմանադրությունը նախագահին մեծ իշխանություն է տալիս: Նա հիշեցրել է, որ հարևան երկիրը խորհրդարանական հանրապետություն է: «Դալյա Գրիբաուսկայտեն այստեղ էր, եկավ, ժպտաց, նստեց և գնաց, – ասել է Լուկաշենկոն: – Նա ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում»:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ