«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռված ռեժիմով

Վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռված ռեժիմով
30.05.2020 | 21:12

Այսօր պարետատան նիստում արձանագրեցինք, որ կորոնավիրուսը շատ ծանր են անցնում շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և բարձր զարկերակային ճնշում ունեցող քաղաքացիների շրջանում, իսկ սրանք չափազանց տարածված հիվանդություններ են ՀՀ-ում՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նման հիվանդությունների առկայությունը հայտնաբերվել է միայն պացիենտի հոսպիտալացումից հետո, և մարդիկ նույնիսկ կորոնավիուսից վարակվելուց առաջ տեղյակ չեն եղել իրենց օրգանիզմում այդպիսի հիվանդությունների առկայության մասին»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ այսօր կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է, և վերջին օրերի դինամիկայի հետ մեծացել են: «Երեկվա դրությամբ ծանր վիճակում են գտնվում 358 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ, թոքային օդափոխող սարքին միացված է 15 պացիենտ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ