Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե առաջ ընտանիքում 1-2 դեպք էր լինում, այժմ եթե ընտանիքում 6 անձ են, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա, և կորոնավիրուսը հաստատվում է

Եթե առաջ ընտանիքում 1-2 դեպք էր լինում, այժմ եթե ընտանիքում 6 անձ են, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա, և կորոնավիրուսը հաստատվում է
30.05.2020 | 21:17

Դեռևս մարտից զբաղվում էինք կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման ու հսկման գործընթացով, սակայն այժմ մեր դերը փոքր-ինչ փոխվել է՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց թիվ 13-րդ պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։ Նրա խոսքով, իրենց հիմնական գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական խնդիրների ախտանիշներով դիմած հիվանդների մոտ COVID19-ին բնորոշ ախտանիշների հայտնաբերումը, նրանց վիճակի գնահատումը և նմուշառումների ուղեգրումը։

«Քանի որ մենք ունեցանք դեպքերի բավականին աճ, ապրիլի 20-ից քաղաքապետարանի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադաներ, ովքեր նմուշառումները կատարում էին տնային պայմաններում։ Նմուշառման պատասխանը ստանալուց հետո, մեկ անգամ ևս կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում, և ըստ նախարարի հրամանի՝ թեթև ձևերը շարունակում են իրենց հսկողությունը մեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտների կամ մանկաբուժների կողմից, իսկ եթե վիճակը գնահատվում է նախարարի տրված չափորոշիչներով ավելի ծանր, այդ հիվանդները տեղափոխվում են հիվանդանոց։ Նրանց մեջ են մտնում քրոնիկական ուղեկցող հիվանդություններ ունեցող հիվանդները, 60 տարեկանից բարձր հիվանդները, թոքաբորբները և, իհարկե, ծանր հիվանդները»,- ասաց Ռուզաննա Դուրգարյանը։ Նրա խոսքով, նմուշառման պատասխանը ստանալուց հետո, իրենք ուղեգրում են հիվանդներին։ Նա ասաց նաև, որ իրենց գործառույթներից են դեռևս այն հիվանդների հետևումը, ովքեր գտնվում են նմուշառման պատասխանը ստանալու փուլում կամ եթե պատասխանը եկել է բացասական։


«Նախարարի հրամանին համապատասխան, այս հիվանդներին մենք հետևում ենք, և եթե գրանցվում է վիճակի վատացում ուղեկցում ենք բազմապրոֆիլ հիվանդանոցներ։ Դրական և թեթև դեպքերը հսկվում են տեղամասային թերապևտի կողմից, բժիշկները անմիջական կապ ունեն հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպում նաև այցելություն է կատարվում տուն։ Եթե տեղի է ունենում հիվանդի վիճակի վատթարացում, քննարկվում է նրանց տեղափոխումը ստացիոնար բուժման համար»,- ասաց պոլիկլինիկայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում, բնակչության մոտ նկատվում է ծանր դեպքերի աճ. ընդ որում արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա, եթե մի ժամանակ մեկ դեպք լինում էր ընտանիքի սահմաններում, կամ մաքսիմում 2 դեպք էին ունենում, հիմա արդեն եթե ընտանիքում 6 անձ են, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրոսային համավարակը։


«Կուզեմ նաև ասել, որ մեր պոլիկլինիկայում այս պահին հսկվում է 50 մարդ և ստացիոնար բուժման պայմաններում գտնվում են մոտ 50-ը, ունենք նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Կոչ եմ անում հետևել պարետի որոշմամբ սահմանված միջոցառումներին»,- ասաց Ռուզաննա Դուրգարյանը։

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ