Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 9282

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 9282
31.05.2020 | 13:23

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 69-ով և հասել 3 386-ի, տեստավորվել է 58065 մարդ: Մահերի ընդհանուր թիվը հասավ 131-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ:
Կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով, այդպիսի դեպքերի թիվը հասավ 50-ի, բուժվում է
5 715 մարդ:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ