Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը Մակրոնի հետ քննարկել է G7-ի հարցը

Թրամփը Մակրոնի հետ քննարկել է G7-ի հարցը
31.05.2020 | 13:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է G7 գագաթաժողովի անցկացման, Հոնկոնգին և Լիբիային առնչվող հարցեր՝ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

«Նախագահ Թրամփը նախագահ Մակրոնի հետ քննարկել է G7-ի գումարման առաջընթացը: Նրանք քննարկել են նաև համատեղ մտահոգության հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգը, Լիբիան և հեռուստահաղորդակցման անվտանգությունը»,- ասել է Դիրը: Երեք օրում սա արդեն Մակրոնի ու Թրամփի երկրորդ հեռախոսազրույցն է:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ