Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավիգդոր Էսկին. Եթե Երևանն ու Բաքուն ցանկանան՝ կարող են օգտագործել Երուսաղեմը որպես երկխոսության հարթակ

Ավիգդոր Էսկին. Եթե Երևանն ու Բաքուն ցանկանան՝ կարող են օգտագործել Երուսաղեմը որպես երկխոսության հարթակ
31.05.2020 | 13:27

Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն ասում է՝ Իսրայելը ձգտում է բարեկամական հարաբերություններ ունենալ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էսկինն ընդգծեց.

«Իսրայելը նման ձգտում ունի այդ պետությունների անկախության առաջին իսկ օրվանից։ Դրանք չափազանց դժվար ժամանակներ էին Հայաստանի համար, Տեր-Պետրոսյանն այն ժամանակ շատ այլ խնդիրներ ուներ լուծելու, Իսրայելով հետաքրքրվելու փոխարեն, բայց այժմ իրավիճակը փոխվել է, և մեր պետությունների միջև հարաբերությունները կկարգավորվեն»։ Ըստ Էսկինի՝ այսօրվա դրությամբ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը առաջին հերթին կապված է հայթեքի և գյուղատնտեսության հետ. «Եվ դրան զուգահեռ, իրանական գործոնը դառնում է պակաս նշանակալից։ Եթե Երևանն ու Բաքուն ցանկանան՝ կարող են օգտագործել Երուսաղեմը որպես երկխոսության հարթակ։ Դա հոգու և խաղաղության քաղաք է»։ Նա նշեց, որ Իսրայելը չի առաջարկել նման ծառայություններ, բայց եթե կողմերը ցանկանան՝ կարելի է քննարկել. «Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետը այլ հարցերով է զբաղված։ Հայաստանն այժմ դժվար ժամանակներ է ապրում, բայց կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո նա կվերադառնա այդ թեմային»։


Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին, Էսկինն ասաց. «Նրա կոչերը բաց երկխոսություն անցկացնելու, բարեկամական կոչեր հղելու վերաբերյալ բավականին տեղին էին, բայց այժմ համաճարակով պայմանավորված՝ ամեն ինչ սառեցվել է։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանն այս պահին խոչընդոտ է, որովհետև Մոսկվան ևս այս պահին զբաղված է այլ հարցերով»։ Ավիգդոր Էսկինի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում էսկալացիայի հնարավորություն միշտ էլ կա, բայց ուժերի հարաբերակցությունն այս պահին բավարար չափով նպաստում է հարաբերական կայունությանը։ Նա նշում է, որ ադրբեջանական մամուլը, տարատեսակ բլոգերներ հաճախակի են իր վրա «հարձակումներ» գործում իր այսօրինակ ելույթների համար։ Վերջին այդպիսի միջադեպն էլ տեղի է ունեցել օրեր առաջ՝ Ավիգդոր Էսկինի հարցազրույցից հետո, որտեղ նա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կոչ էր արել։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ