Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Արայիկ Հարությունյան. Նոր դասագրքերի, ծրագրերի հետ կապված պնդումները սուտ են

Արայիկ Հարությունյան. Նոր դասագրքերի, ծրագրերի հետ կապված պնդումները սուտ են
31.05.2020 | 22:32

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ կեղծ լուրեր ու պնդումներ են արվում, որոնք ունեն մանիպուլյացիոն բնույթ:

Նա նշեց, որ սա, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց` սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին է կոնվենցիան: «Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: Շատերը կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան, ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ ու ծրագրեր են ներմուծվելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ նոր դասագրքերի, նոր ծրագրերի ու մեթոդների հետ կապված լուրերը, պնդումները սուտ են:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ