Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բա­վա­րիան» գնում է չեմ­պիո­նու­թյան

«Բա­վա­րիան» գնում է չեմ­պիո­նու­թյան
01.06.2020 | 14:18

Մա­յիսք­սա­նու­թյան տո­նը մեզ զր­կեց բուն­դես­լի­գա­յի 28-րդ տու­րին ա­ռան­ձին անդ­րա­դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, սա­կայն, հոգ չէ, այն կա­նենք 29-րդի հետ մեկ­տե­ղած՝ փոր­ձե­լով օգտ­վել դրա բե­րած ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից։


Բնա­կա­նա­բար սկ­սենք ա­ռա­ջա­տա­րից՝ Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յից», ո­րը 28-րդի ար­տագ­նա­յում ա­ռանց­քա­յին հան­դի­պում ու­նե­ցավ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հետ։ Այս մր­ցակ­ցու­թյու­նը կա­րող էր ինչ­պես ու­ժե­ղաց­նել չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րը, այն­պես էլ վա­ղօ­րոք պա­տաս­խան տալ մր­ցաշր­ջա­նի գլ­խա­վոր հար­ցին։

Տան­տի­րոջ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող դորտ­մունդ­ցի­նե­րի հա­մար խա­ղը հա­ջող մեկ­նարկ ու­նե­ցավ, ան­գամ գոլ գրանց­վեց, սա­կայն մր­ցա­վարն ար­ձա­նագ­րեց խա­ղից դուրս վի­ճակ։ Բնա­կա­նա­բար դար­պա­սի գրա­վում չհաշվ­վեց, սա­կայն ե­ղա­ծում ոչ պա­կաս կարևորն այն էր, որ տան­տե­րե­րը գն­դա­կին «ցույց տվե­ցին» մր­ցակ­ցի դար­պա­սի տե­ղը՝ մի բան, ո­րին վարժ­ված են։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում խփած գն­դակ­նե­րի քա­նա­կով դորտ­մունդ­ցի­ներն ըն­թա­նում են ռե­կոր­դա­յին գրա­ֆի­կով։

Ի պա­տաս­խան տան­տե­րե­րի մար­տա­կան տրա­մադր­վա­ծու­թյան, «Բա­վա­րիան» պա­տաս­խա­նեց ոչ միայն խա­ղը սե­փա­կան դար­պա­սից հե­ռու տա­նե­լով, այլև մր­ցակ­ցի պաշ­պա­նա­կան գծին բեռն­ված գոր­ծե­լու հար­կադ­րու­մով։ Խա­ղա­կե­սը մո­տե­նում էր ա­վար­տին, երբ տու­գա­նա­յին մոտ գտն­վող Կի­մի­խը նկա­տեց, որ տան­տե­րե­րի դար­պա­սա­պա­հը շատ է ա­ռաջ ե­կել, ու գն­դա­կը կա­խեց դար­պա­սի վե­րին ան­կյու­նը։ Բյուրկն ան­զոր ե­ղավ։

Երկ­րորդ խա­ղա­կե­սում մյուն­խեն­ցի­ներն ա­վե­լի ագ­րե­սիվ գոր­ծե­ցին։ Սա միան­գա­մայն տրա­մա­բան­ված խա­ղա­յին կա­ռույց էր, ո­րով­հետև բո­լո­րին է հայտ­նի, թե դորտ­մունդ­ցի­ներն ին­չի են ու­նակ, երբ անց­նում են ակ­տիվ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ 54-րդ րո­պեին փայ­լուն սեյ­վի հե­ղի­նակ դար­ձավ «Բո­րու­սիա­յի» դար­պա­սա­պա­հը՝ թի­մին զր­կե­լով վա­ղա­ժամ­կետ կա­պի­տու­լաց­վե­լու փաս­տից, հինգ րո­պե անց հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լուն մոտ էր ար­դեն Հո­լան­դը։ 83-րդ րո­պեին հաղ­թա­նակն ան­բե­կա­նե­լի դարձ­նե­լուն մոտ էր ար­դեն մյուն­խեն­ցի­նե­րի հար­ձակ­ման գծի ան­վե­րա­պահ ա­ռա­ջա­տա­րը՝ Ռո­բերտ Լևան­դովս­կին, սա­կայն դար­պա­սա­ձո­ղը փա­կեց դար­պաս տա­նող ճա­նա­պար­հը։

Հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը հաշ­վի մեջ փո­փո­խու­թյուն չմտց­րին։ Նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ ու «Բա­վա­րիան» տու­րի ար­դյուն­քով ար­դեն յոթ միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյուն ստա­ցավ «Բո­րու­սիա­յի» նկատ­մամբ, ինչն ակն­հայ­տո­րեն սպառ­նում է ան­հաղ­թա­հա­րե­լի գոր­ծո­նի վե­րած­վե­լուո մյուս թի­մե­րի հետ չեմ­պիո­նու­թյան հա­մար ու­նե­նա­լիք պայ­քա­րում։


29-րդ տու­րում մյուն­խեն­ցի­նե­րի մր­ցա­կի­ցը բուն­դես­լի­գան լքե­լու վտան­գի ա­ռաջ կանգ­նած «Ֆոր­տու­նան» էր, ո­րը կա­տա­րե­լա­պես ան­զոր ե­ղավ տան­տե­րե­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում։ Հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թա­նա­կը բա­վա­րա­ցի­նե­րի հա­մար զվար­ճու­թյուն էր, դյու­սել­դորֆ­ցի­նե­րի հա­մար՝ ող­բեր­գու­թյուն։ «Բա­վա­րիան» վաս­տա­կել է 67 միա­վոր։
Դորտ­մունդ­ցի­նե­րի կրած պար­տու­թյու­նը փայ­լուն շանս էր միան­գա­մից ե­րեք թի­մի՝ «Լայպ­ցի­գի», Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի», «Բա­յե­րի» հա­մար, ո­րոնք հա­վակ­նում են ա­ռաջ­նու­թյան ար­ծա­թե ու բրոն­զե մե­դալ­նե­րին։ Սա­կայն ա­ռա­ջին եր­կու­սը 28-րդում կա­րո­ղա­ցան ըն­դա­մե­նը մե­կա­կան միա­վոր վաս­տա­կել (ա­ռա­ջի­նի մր­ցա­կիցն է ե­ղել հյուր ժա­մա­նած «Հեր­տան»՝ 2։2, երկ­րորդն ար­տագ­նա­յում ու­ժե­րը չա­փել է «Վեր­դե­րի» հետ՝ 0։0), իսկ ա­հա «Բա­յե­րը» թե­պետ սե­փա­կան հար­կի տակ ջախ­ջա­խիչ հաշ­վով պար­տու­թյուն է կրել «Վոլ­ֆս­բուր­գից» (1։4), այ­դու­հան­դերձ 53 միա­վո­րով միա­վո­րով պահ­պա­նել է տե­ղը հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
29-րդ տու­րը հետևյալ ըն­թացքն է ու­նե­ցել 2-5-րդ տե­ղե­րում կա­յան­ված վե­րո­հի­շյալ թի­մե­րի հա­մար։ «Պա­դեր­բոռ­նին» հյու­րըն­կալ­ված Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» 6։1 հաշ­վով դա­ժան կո­տո­րա­ծի է մատ­նել ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Պա­դեր­բոռ­նին», մյուս «Բո­րու­սիան» հյու­րըն­կա­լել է «ՈՒ­նիոն Բեռ­լի­նին» ու ոչ պա­կաս խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակ տո­նել՝ 4։1, «Բա­յե­րը» դր­սում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Ֆրայ­բուր­գին»։

Այս հան­դի­պում­նե­րի ար­դյուն­քում դորտ­մունդ­ցի­նե­րը պահ­պա­նել են ու­նե­ցած երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը (60 միա­վոր), գլադ­բախ­ցի­նե­րը միա­վոր­նե­րով՝ 56, հա­վա­սար­վել են «Բա­յե­րին»՝ նրան մղե­լով չոր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Իր հեր­թին վեր­ջին եր­կու­սին մե­կա­կան աս­տի­ճա­նով, ի­հար­կե, հաղ­թա­նա­կի դեպ­քում կա­րող է նա­հան­ջի պար­տադ­րել «Լայպ­ցի­գը», ո­րը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան ար­տագ­նա­յում մր­ցել է վեր­ջին չորս տու­րում ոչն­չով աչ­քի չընկ­նող «Քյոլ­նի» հետ։


Ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Վոլ­ֆս­բուր­գը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 1։2հաշ­վով զի­ջել է «Այ­նտ­րախ­տին»։ Նշենք որ գեր­մա­նա­ցի «գայ­լե­րի» պես 42 միա­վոր ու­նի և «Հո­ֆեն­հայ­մը»։
Ինչ վե­րա­բե­րում է ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող­նե­րին, գրե­թե ան­հու­սա­լի վի­ճա­կում է 19 միա­վոր ու­նե­ցող «Պա­դեր­բոռ­նը»։ Հա­ջորդ եր­կու­սը հա­մա­պա­տաս­խա­նա­բար 27 ու 25 միա­վոր ու­նե­ցող «Ֆոր­տու­նան» ու «Վեր­դերն» են։ Վեր­ջինս ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ ու­նի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ