Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անի Սամսոնյանն անդրադարձել է իր նախկին ամուսնու վերաբերյալ նյութին

Անի Սամսոնյանն անդրադարձել է իր նախկին ամուսնու վերաբերյալ նյութին
01.06.2020 | 14:23

ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի պատասխանը վարչապետին.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ, կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումյանների վերաբերյալ հնարավոր կոռուպցիոն գործարքների և նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր, Դուք զայրացաք և սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։ Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով և փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։ Ըստ էության, Դուք ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլև շատ արագ հրապարակել, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով։


Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։ Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի և որակի վաստակն են։ Դրանով ուզում եք ինձ լռեցնել և ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետև ես ամեն ինչին պատրաստ եմ եղել և շարունակում եմ մնալ պատրաստ։
Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն և խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ