Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով
01.06.2020 | 14:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբնա տեղեկացրեց.


«Մեր թեստը, ցավոք, դրական է: Այս պահին աշխատանքի չեմ՝ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում, ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով, - ասաց Փաշինյանը: -Որևէ սիմպտոմ, ախտանշան չունենք, և վերջին մեկ ամսում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է, ջերմաչափվել եմ և ջերմություն չեմ ունեցել»:


Իր վարակվելու առնչությամբ նա նշեց. «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, և ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է շատ իմ մեջ, և համոզմունք կա, որ էդ դեպքի հետ է կապված, մանավանդ որ խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի, արձանագրեցի այդ բաժակը առանց ձեռնոցի տեղադրելու փաստը: Իհարկե, հետագայում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել, և այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատվել է նրա մոտ նույնպես դրական»: «Սա է ամբողջ պատմությունը, սիրելի հայրենակիցներ, ես լիարժեք, այսինքն՝ լիարժեք այն առումով, ինչքանով որ հնարավորություն են տալու այս պայմանները, շարունակելու եմ աշխատել: Աշխատելու եմ տնից, այսինքն՝ վարչապետի կեցավայրից, ունեմ բոլոր պայմանները այստեղ, կապի միջոցները, կառավարական կապ, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները, աշխատասենյակ, և ինչքան որ հնարավոր կլինի՝ կաշխատեմ, նույնիսկ հնարավոր է՝ սպասվածից ավելի շատ, բայց, իհարկե, մեկուսացվածության պայմաններում», - ասաց Փաշինյանը:


Վարչապետը կոչ արեց բոլորին անպայման պահել հակահամաճարակային կանոնները: «Էդպես ստացվեց, որ հակահամաճարակային կանոնները մեզ կոնկրետ դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն Կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել», - ընդգծեց վարչապետը:


«Շատ ցավում եմ, որ էսպես եղավ, բայց եղավ: Եվ մեր ռազմավարությունը և մարտավարությունը մնում են նույնը՝ մենք պետք է սովորենք կորոնավիրուսին զուգահեռ ապրել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ