Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 9492

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 9492
01.06.2020 | 14:25

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 9492-ի, գրանցվել է մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 16-ով և հասել 3402-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 58 668 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 139-ի, կորոնավիրուսով վարակված ևս 55 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 5 896 մարդ:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ