Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լիլիթ Մակունց. Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար

Լիլիթ Մակունց. Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար
01.06.2020 | 14:26

Ադրբեջանն օրերս հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ինչին հաջորդել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, խոստովանել է, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Ցանկացած պահի Արդբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ուժգին», - ասաց նա։


Մակունցն ընդծեց, որ կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նման հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է ՄԽ ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժը և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: «Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջագային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար ու այս օրերին Covid19 համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերն ու տարածաշրջնում ուժգին նոր էսակալացիա սանձազերծել, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար», - ասաց Մակունցը:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ