Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վահե Էնֆիաջյան. Տախոգրաֆների կիրառումը հայաստանյան իրականության մեջ չափազանց կարևոր եմ համարում

Վահե Էնֆիաջյան. Տախոգրաֆների կիրառումը հայաստանյան իրականության մեջ չափազանց կարևոր եմ համարում
01.06.2020 | 14:27

Տրանսպորտային միջոցներում տախոգրաֆի առկայությունը խիստ կարևոր է, և ըստ իս՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը չափազանց կարևոր նախագիծ է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Մարդկային կյանքերի հետ կապված և կանխարգելիչ միջոցառումների մասով յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն չափազանց կարևոր է: Տախոգրաֆների կիրառումը հայաստանյան իրականության մեջ չափազանց կարևոր եմ համարում: Ժամանանակակից աշխարհին համահունչ պետք է քայլենք, և պատահական չէ, որ ժամանակակից մեքենաներում դրանք արդեն իսկ գործարանային կերպով տեղադրված են: Հորդորում եմ բոլոր գործընկերներին այս նախաձեռնությանը կողմ քվեարկել՝ գնալով դեպի ավելի անվտանգ միջավայր», - ասաց նա:
Տախոգրաֆները նախատեսված են մեքենայի արագության, աշխատանքի ռեժիմի, վարորդների և ուղևորների հանգստի գրանցման համար:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ