ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Տիգրան Ուրիխանյան. Մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու

Տիգրան Ուրիխանյան. Մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու
01.06.2020 | 14:30

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ նա նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։

«Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում, և ձեզանից շատերը, հարգարժան իմքայլականներ, կոնտակտի մեջ է եղել, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու», - ասաց Ուրիխանյանը։

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ