Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

Վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը
01.06.2020 | 22:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.

«Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը: Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:
Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ