Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել
01.06.2020 | 22:41

Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահվան դեպք չի գրանցվել՝ հաղորդում է առողջապահության նախարարությանը:
Իսպանիայում համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է մահվան 27 127 դեպք, 35-ը՝ վերջին մեկ շաբաթում: Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք է արձանագրվել: Կիրակի հաղորդվում էր 96 նոր դեպքի մասին:


Ընդհանուր առմամբ, 239 638 մարդ է վարակվել երկրում, ակտիվ վարակակիր են 62 424-ը: Իսպանիայի կառավարությունը ապրիլի վերջին կարանտինից աստիճանաբար դուրս գալու ծրագիր է մշակել, որը կազմված է 4 փուլից (0-3): Հունիսի 1-ի դրությամբ՝ երկրի բնակչության 70 տոկոսն ապրում է 2 փուլով սահմանված կանոններով, 30 տոկոսը, այդ թվում՝ Մադրիդն ու Բարսելոնան, առաջին փուլում են գտնվում:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ