Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ուկրաինան Բրիտանիային և ԱՄՆ-ին հորդորել է առանց Ռուսաստանի վերսկսել Դոնբասի հարցով բանակցությունները

Ուկրաինան Բրիտանիային և ԱՄՆ-ին հորդորել է առանց Ռուսաստանի վերսկսել Դոնբասի հարցով բանակցությունները
02.06.2020 | 00:33

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Ռեզնիկովը Մեծ Բրիտանիային և Ամերիկայի Միացյալ նահանգներին առաջարկել է վերսկսել Դոնբասի կարգավիճակի մասին բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Փոխվարչապետի կարծիքով՝ բանակցությունների սկզբնական փուլին Ռուսաստանը չպետք է մասնակցի:

«Դեռևս 2014-ի մարտի մեկին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գագաթնաժողովում առաջարկվել է բանակցություններն անհապաղ վերսկել «Բուդապեշտյան » ձևաչափով: Այդ ժամանակ սակայն առաջարկը կյանքի չի կոչվել, բայց այժմ պետք է վերանայենք այն: Բանակցությունների առաջին փուլին Ռուսաստանը չետք է մասնակցի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան հրաժարվել է իր՝ երաշխավորի կարգավիճակից,- ասել է Ռեզնիկն ու միևնույն ժամանակ ընդգծել՝ հենց «Բուդապեշտյան» բանաձևը կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը միանա բանակցություններին»:

Փոխվարչապետը հավելել է նաև, որ Ուկրաինան մտադիր չէ հետ կանգնել Մինսկի բանակցություններից, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են տալիս գերիների փոխանակում իրականացնել:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ